National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
11.05.2024

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30 31
 
25.05.2018
«Միջազգային ասպարեզում Հայաստանի պետական շահը պետք է միասնաբար ներկայացնել». Արմեն Աշոտյան
1 / 1

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը մայիսի 25-ին ընդունել է Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի կապի գծով գրասենյակի ղեկավար Ռոզարիա Պուլյիզիին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական վերջին իրադարձություններին ու առկա ընթացիկ զարգացումներին, արտաքին եւ անվտանգային քաղաքականության առաջնահերթություններին:

Այս համատեքստում կարեւորվել է այն հանգամանքը, որ նոր կառավարությունը շարունակելու է նախկին գործադիր իշխանության որդեգրած արտաքին քաղաքականության վեկտորը՝ առանց Հայաստանի համար կտրուկ շրջադարձերի: Հանձնաժողովի նախագահը հավելել է, որ գործադիր իշխանական եւ խորհրդարանական ընդդիմադիր մեծամասնության տանդեմը պետք է անի հնարավորը՝ Հայաստանի ավելի ժողովրդավար ու ապահով ապագան կերտելու համար:

Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության դերին՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ միջազգային ասպարեզում Հայաստանի պետական շահը պետք է միասնաբար ներկայացնել:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման առնչությամբ հանձնաժողովի նախագահը նշել է, որ հակամարտության լուծումը հնարավոր է բացառապես խաղաղ կարգավորման ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում՝ որոշումներ կայացնելու գործում Արցախի ժողովրդի ներգրավմամբ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am